Նորություններ
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են
12.10.2020
Հոկտեմբերի 8- ին և 9-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղան հիմնանորոգվող երկու տեղամասերում, ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է թվով 8 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 8 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳՄՍ նախարարության մշակված չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ավարտվել են: Կատարվում են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ընթացքում են մարզադահլիճների հիմամորոգման ու ներքին հարդարման աշխատանքները , ամփոփվում են սանհանգույցների սալիկապատման և արտաքին պատերի սվաղման աշխատանքները: Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը:








