Նորություններ
Նոր նախակրթարաններ՝ ՀՀ Արարատի մարզում
17.09.2020
Սեպտեմբերի 16-ին ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում և Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Նախակրթարանների բացմանը ներկա էին կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, մանկավարժներ, ծնողներ: Հյուրերը շրջեցին նախակրթարաններում, ծանոթացան կատարված աշխատանքներին, զրուցեցին մանկավարժների ու ծնողների հետ: Նշենք, որ դպրոցների տարածքից առանձնացվել է հարկաբաժիններ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով:Տնօրենների խոսքով` նախակրթարանների բացումը շատ սպասված իրադարձություն էր և՝ քաղաքի, և՝ համայնքի համար: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:Հավելենք, որ այս սեպտեմբերին բացվ ել է 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:





























