Նորություններ
‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ն ամփոփում է 2018-2020թթ. ընթացքում կատարված աշխատանքները
17.09.2020
‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 56 միկրոծրագրեր Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում, որից 6-ում ծրագիրը իրականացվել է ամբողջապես դրամաշնորհային միջոցներով` առանց համայնքի ներդրման: Դրանցում ընդգրկված են նախադպրոցական տարիքի շուրջ 1200երեխաներ: Կրթության ազգային ինստիտուտի և ՀՊՄՀ-ի կողմից վերապատրաստվել են նորաստեղծ նախակրթարանների 78 դաստիարակներ: 2018 թ. ընթացքում ավարտվել են առաջին փուլով հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները Մեծամոր, Արարատ, Մարտունի, Հրազդան և Նոյեմբերյան քաղաքներում: Նշված օբյեկտները հանձնվել են շահագործման: 2018 թ.-ին երկրորդ փուլով հիմնանորոգման ընթացքում են 8 ավագ դպրոցներ՝ Գյումրի քաղաքի ակադեմիական վարժարանի (գիմնազիա), Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցները, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցը: Ավագ դպրոցների համար բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) գծով լաբորատոր սարքավորումների ձեռքբերման, մատակարարման , կահավորման գործընթացն ավարտվել է, որի արդյունքում ՀՀ բոլոր ավագ դպրոցներում (թվով 99) հիմնվել են բնագիտական գծով լաբորատորիաներ , միայն թվով 8 դպրոցներում , որոնք հիմնանորոգվում են լաբորատորիաների հիմնումը կմեկնարկի հիմնանորոգումից հետո:2019-ին թվով 48 ավագ դպրոցի հատկացվել են նաև «Աշխարհագրություն» առարկայի մասով համապատասխան ուսումնական տպագրական նյութեր: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից 2018-2020թթ. կազմակերպվել են ՏՀՏ վերապատրաստումներ, որի արդյունքում վերապատրաստվել է 3000-ից ավելի ուսուցիչ: Իրականացվել են ԿՏԱԿ-ի շենքի հիմնանորոգման աշխատանքները, ստեղծվել է ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոն>>:2020թ.-ին Իրականացվել է վերապատրաստում անցած ուսուցիչների կողմից ուսումնասիրած գործիքների միջոցով պատրաստված դասերի տեսակավորումը ըստ առարկաների և տեղադրվել է http://icttraining.armedu.am/ հարթակում։ Արդեն տեղադրվել է 500-ից ավել կրթական նյութ։ 2019թ.-ին 42 հանրակրթական ուսումնական հաստատությունների տրամադրվել են ինտերակտիվ պրոյեկտորներ, իսկ 63 ուսումնական հաստատությունների՝ պրոյեկտորներ: Հանրակրթական առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայելու նպատակով 2019թ.-ին ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում առանձին ոլորտային խմբերով, ինչպես նաև միասնական հանդիպումներ են կազմակերպում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում՝ STEM առարկաների չափորոշիչներ և ծրագրեր մշակող աշխատանքային խմբերի հետ։ Աշխատանքային խմբերը կողմից մշակվել է համապատասխան ոլորտների հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծի տարբերակները:Նրանք հեռավար հանդիպում-քննարկումներ են ունեցել մեթոդաբանության գծով պատասխանատու միջազգային փորձագետի հետ: Քննարկման փուլում են մշակված փաստաթղթերը մեթոդաբանության տեսանկյունից: Հասարակական գիտություններ և արվեստ ոլորտների ուղղությամբ աշխատանքային խմբերին տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ընտրվել են 2 միջազգային խորհրդատուներ: Ընդանում են հեռավար հանդիպումներ միջազգային խորհրդատուների հետ: Հանրակրթական առարկայական չափորոշիչներն ու ծրագրերի նախագծերը հանրային քննարկման փուլում են:
2018 թվականին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում յոթ դրամաշնորհառու բուհեր ավարտել են նորարարական զարգացման ծրագրերի իրականացումը՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական կոնսերվատորիան, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գլաձոր համալսարանը, Հյուսիսային համալսարանը և Շիրակի պետական համալսարանը, որոնց արդյունքում ստեղծվել են մեծ թվով ենթակառուցվածքներ , գերազանցության կենտոններ ու լաբորատորիաներ: 2019թ.-ից են 6 բուհերում ՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում , «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում և Հայ-ռուսական համալսարանում ընթացքում են դրամաշնորհային ծրագրերը, որոնք կամփոփվեն 2021թ.-ի հունիսին: