Նորություններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Արարատի մարզում
05.07.2020
ՀՀ Արարատի մարզում նոր ուսումնական տարվանից կգործի 5 նախակրթարան:Հուլիսի 4-ին մարզային այցերի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:
Նախարարը փաստեց , որ վերոնշյալ նախակրթարանների ստեղծմամբ զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը:
Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում:
Հավելենք, որ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական թվով 21 հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատություններում մեկնարկել են կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ 21 նորաստեղծ նախակրթարանները կգործեն նոր ուսումնական տարվանից՝ ապահովելով համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ:









