Նորություններ
Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքները
25.06.2020
Հունիսի 25-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ներկայացուցիչները ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով սեյսմակայուն հիմնանորոգումը ընթացքի մեջ է ևս 7 ավագ դպրոցներում՝ Երևանում, Սևանում, Գորիսում, Գյումրիում և Արթիկում:
Հանդիպման ընթացքում ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչները ուսումնասիրեցին կատարված աշխատանքների որակը, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման շխատանքները ընթացքում են:




