Նորություններ
Մայրաքաղաքի ավագ դպրոցներում ընթանում են շինարարական աշխատանքները
19.06.2020
Հունիսի 19-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարար Ալեքսանդր Թովմասյանը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքային այցեր է իրականացրել Երևանի թիվ 42, 142 ավագ դպրոցներում և ՀՊՄՀ հենակետային վարժարանում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցներում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀԲ երևանյան գրասենյակի խորհրդատու- շինարարը եղել է հիմնանորոգվող տեղամասերում, ծանոթացել է հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով սեյսմակայուն հիմնանորոգումը ընթացքի մեջ է ևս 5 մարզային ավագ դպրոցներում՝ Սևանում, Գորիսում, Գյումրիում, Արթիկում և Վաղարշապատում:
Հանդիպումների ընթացքում ՀԲ ներկայացուցիչը ուսումնասիրեց կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակների ողջ տարածքում, այնպես էլ շենքերի ներսում, ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցների շենքերի կազմաքանդման աշխատանքները, իսկ շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ:




