Նորություններ

Ավագ դպրոցները համալրվեցին <<Աշխարհագրություն>> առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով

22.05.2020

2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Այս ենթակառուցվածքները նպատակ ունեն դպրոցներում ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը փորձարկումներ կանի և որտեղ կմեկտեղվեն տեսականն ու գործնականը: Հավելենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես կրթական ծրագրերի կենտրոնի կողմից մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում: Այսօր արդեն ամփոփվում է «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների մատակարարումը ՀՀ բոլոր ավագ դպրոցներում:Այս գործընթացի արդյունքում ավագ դպրոցները համալրվել են «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների հավաքածուներով` սեղանի քաղաքական և ֆիզիկական գլոբուսներով, որոնցից երկուսը՝ հայերենով, տարբեր մակետներով(երկրի ներքին կառուցվածքի ռելիեֆային, երկրի ծագումնաբանական, ապարների և հրաբուխների ռելիեֆային ), քարտեզների և գծապատկերների պահպանման և ներկայացման ստենդերով, արևային համակարգի և երկրի մակերևույթի ձևերի գեոմորֆոլոգիական մոդելներով, ապարների և հանքաքարերի երկրաբանական ցուցանմուշների հավաքածուներով, տարվա եղանակների առաջացումը ներկայացնող սարքավորումով: Նշենք, որ մատակարարումը իրականացվեց «ԷՆՍՕՖ» ՍՊԸ-ի (նախկին «ԷՆԳԼԵՐ» ՍՊԸ) անունից տեղական ծառայություններ մատուցող «Լուսար Տրանս» բեռնափոխադրող ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ՀՀ թվով 48 ավագ դպրոցների 2019թ.-ի դեկտեմբերին հատկացվել էին նաև «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ)

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...