Նորություններ

Հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ հեռավար կրթության կազմակերպման համար

01.04.2020

Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրադրությունը մեծ մարտահրավեր է ոչ միայն պետությունների, տնտեսության, առողջապահական համակարգի, այլ նաև կրթական համակարգի համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: Կրթական ծրագրերի կենտրոնը հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կրթական հաստատություններին աջակցություն ցուցաբերելով՝ առաջարկում է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որոնք ստեղծվել են «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում:
Այսօր https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված է ՏՀՏ վերապատրաստումների https://icttraining.armedu.am/ մուդլ հարթակը, որը ստեղծված իրավիճակով պայմանավորված լրամշակվել է և հարթակում մեկտեղվել են մեծ թվով դասընթացներ տարբեր առարկաներից , որոնք պատրաստված են ՏՀՏ գործիքների օգնությամբ՝ ՏՀՏ վերապատրաստումներ անցած մանկավարժների կողմից: Դասընթացները ամենօրյա դիտարկման են ենթարկվում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից, ֆիլտրվում են և յուրաքանչյյուր օր նորացվում են: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացված հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստումների արդյունքում Quizizz ծրագրով՝ հայտորոշիչ թեստերը, Kahoot ծրագրով՝ քվեարկությունները, համագործակցային փաթեթների գործածությունը և «MindMup» միջավայրում ստեղծված կրթական սցենարները այսօր վիրտուալ հարթակում իրականացվող շատ դասընթացների անբաժանելի մասն են կազմում: Հավելենք, որ 2018 և 2019 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են մայրաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 2000 ներկայացուցիչներ: Այս վերապատրաստումների շնորհիվ է, որ այսօր հնարավոր դարձավ ՏՀՏ գործիքների կիրառությամբ հեռավար կրթության իրականացումը: Այսօր հեռավար ուսուցման համալիր էջում աշակերտների և ուսուցիչների համար http://esource.armedu.am/ հասցեով հասանելի են նաև հայալեզու և առարկայական ծրագրերին համապատասխան կառուցված ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաները: Այդ լաբորատորիաները ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Դրանք իրենցից ներկայացնում են ինտերակտիվ վիրտուալ լաբորատորիաներ` ուղեկցված համարժեք տեսական մասով: Նշված առարկաներից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնող ուսումնական նյութը ներկայացվում է ցուցադրություն, լաբորատոր աշխատանք, գործնական աշխատանք, ինտերակտիվ աշխատանք բաժիններով: Վիրտուալ լաբորատորիաները` շատ բարենպաստ միջավայրում, հնարավորություն են տալիս աշակերտներին նմանակելու իսկական լաբորատորիաներում անցկացվող փորձերը: Ինտերակտիվ դասընթացները պարունակում են բազմաթիվ նկարներ, անիմացիաներ, ունեն առարկայական նյութի ձայնային ուղեկցում: Վիրտուալ լաբորատորիայում աշակերտին տրամադրվում են նյութեր, տարաներ և գործիքներ, որոնց ընտրությունը կատարվում է մկնիկի օգնությամբ: Փորձի ընթացքում աշակերտի կողմից կատարված գործողությունները հսկվում են, արվում են համապատասխան դիտողություններ, տրվում ցուցումներ: Համակարգն ընձեռում է նաև լրացուցիչ հնարավորություններ` ծանոթանալ փորձի նկարագրությանը, ուսումնասիրել փորձում առկա նյութերի փոխազդեցությունը, ստանալ տեղեկություններ նյութերի և նրանց հատկությունների մասին: Այսօր, իհարկե, առարկաների դիտումների վիճակագրությունը նույնպես փաստում է լաբորատորիաների կարևորության և արդյունավետության մասին, նկատելի է նաև դիտումների տևողության աճը:Կարծում ենք, այս իրավիճակում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ լաբորատորիաները կարող է դառնալ հենց այն հարթակները,  որոնք կկարողանան օգնել ուսուցիչներին՝ հեռավար կրթությունը պատշաճ մակարդակով ու որակով, միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...