Նորություններ

Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են

12.03.2020

Մարտի 10- ին և 11-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղան հիմնանորոգվող երկու տեղամասերում, ծանոթացան հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է թվով 8 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Նշենք նաև, որ 8 դպրոցների ընտրությունը իրականացվել է համաձայն ԿԳՄՍ նախարարության մշակված չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում, ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի և վարժարանի շենքերի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Քննարկվեց շինարարական տեխնիկայի կայանման վտանգավոր թափոնների ու շինարարական աղբի հետ կապված մի շարք հարցեր:
Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և վերոնշյալ դպրոցների տնօրենները : Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում: Նրանք փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...