Նորություններ

Կարիքների գնահատում ՀՀ Արագածոտնի և ՀՀ Լոռու մարզերում

06.03.2020

«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները կարիքների և տարածքի ուսումնասիրման նպատակով մարտի 5- ին և 6-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Լոռու և ՀՀ Արագածոտն մարզերի կրթական հաստատություններ:
Մինչ այցերի մեկնարկը, ծրագրի արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու նպատակով, ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախաձեռնել են սոցիալ տնտեսական խոցելիության ուսումնասիրության և գնահատման գործընթացը: Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արագածոտնի մարզի Գեղադիրի և Գեղարոտի համայնքների ուսումնական հաստատություններում: Իսկ մարտի 6-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան ՀՀ Լոռու մարզի Սպիտակի թիվ 4, Պրիվոլնոյեի և Լեջանի համայնքների կրթական հաստատություններում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների, հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին:
Իրականացվեց տարածքի ուսումնասիրություն: Նշենք, որ ուսումնասիրությանը և գնահատման գործընթացին հաջորդելու են խթանման աշխատանքները:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...