Նորություններ
ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում ավագ դպրոցներն են
02.03.2020
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցւչները փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացնում են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Վերոնշյալ աշխատանքային այցերի համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մարտի 2-ին եղան «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիգոր Բաղդասարյանը և համակարգող Ռաֆայել Արզումանյանը ծանոթացան տեղամասի, հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` առաջին փուլով իրականացվեց թվով 5 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ այժմ երկրորդ փուլով ընթանում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները:Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Հանդիպման ընթացքում ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կատարված շինարարական աշխատանքների որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ներկաները ծանոթացան աշխատանքի ընթացքին, քննարկեցին նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր, իրականացվեց նաև նախագծային փաթեթի ուսումնասիրություն: Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում:




