Նորություններ
Կարիքների գնահատում ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններում
02.03.2020
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները կարիքների և տարածքի ուսումնասիրման նպատակով մարտի 3- ին և 4-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ:
Մինչ այցերի մեկնարկը, ծրագրի արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու նպատակով, ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախաձեռնել են սոցիալ տնտեսական խոցելիության ուսումնասիրության և գնահատման գործընթացը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի թիվ 2 դպրոցից, ապա ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղավ Երանոսի թիվ 2, Վ.Գետաշենի թիվ 1, Գավառի թիվ 5 և Վանեվանի միջնակարգ դպրոցներում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների, հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին:
Նշենք, որ ուսումնասիրությանը և գնահատման գործընթացին հաջորդելու են խթանման աշխատանքները:







