Նորություններ
Նախադպրոցական միկրոծրագրեր՝ ՀՀ մարզում
02.03.2020
Մարտի 2-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Արարատի մարզում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Այցի նպատակը վերոնշյալ մարզի Դվին, Գետազատ, Նոր կյանք և Նարեկ համայնքներում խթանման աշխատանքների իրականացումն էր: Մասնավորապես, տեղի ունեցավ հանդիպում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և այլ շահագրգիռ անձինք: Հանդիպման ընթացքում «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծրագրերի մրցույթին մասնակցելու պայմանների և միկրոծրագրին դիմելու համար հայտի համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանը պարզաբանեց նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու իրականացման փուլերը՝ մասնավորապես անդրադառնալով միկրոծրագրի կազմակերպման գործընթացին:
Շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Հանդիպումների ընթացքում ծավալվեցին քննարկումներ: Նշենք, որ խթանման աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ մարզի կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտերի ներկայացման, դրանց գնահատման, ընտրության և հաստատման, որից հետո՝ հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը և առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:











