Նորություններ
Կարիքների գնահատում ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում
15.01.2020
«Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում շարունակվում է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը: Ենթածրագրի աշխատանքների համատեքստւմ ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կմեկնարկի նախակրթարանների նոր միկրոծրագրերի իրականացումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները կարիքների և տարածքի ուսումնասիրման նպատակով հունվարի 15- ին և 16-ին աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններ:
Մինչ այցերի մեկնարկը, ծրագրի արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու նպատակով, ԾԻԳ-ի ներկայացուցիչները նախաձեռնել են սոցիալ տնտեսական խոցելիության ուսումնասիրության և գնահատման գործընթացը: ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչության կողմից ԾԻԳ է ներկայացվել մարզի այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը:
Աշխատանքային այցերի մեկնարկը տրվեց ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի միջնակարգ դպրոցից, ապա ԾԻԳ-ի աշխատանքային խումբը եղավ Ամասիայի. Այգեվանի, Դաշտի, Բագարանի, Խանջյանի, Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում: Այցերի շրջանակներում տեղի ունեցան աշխատանքային հանդիպումներ կրթական հաստատությունների տնօրենների, հետ: Հանդիպումների ընթացքում ԾԻԳ-ի ներկայացուցիչները պարզաբանեցին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու անդրադարձան միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին:Նշենք, որ ուսումնասիրությանը և գնահատման գործընթացին հաջորդելու են խթանման աշխատանքները:















