Նորություններ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

26.12.2019

Հարգելի հայրենակիցներ,
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարվա շեմին, գոհունակությամբ վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները...
2019 թվականը մեզ համար եղավ նշանակալի հաջողությունների տարի: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում:
Ավարտվում է 2019 թվականը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ մանուկներ հաճախում են նորաստեղծ նախակրթարաններ, հիմնանորոգված ավագ դպրոցներում շատ աշակերտներ հնարավորություն ունեն ուսումնառել անվտանգ և հարմարավետ միջավայրում, հասցեական վերապատրաստումների արդյունքում ՏՀՏ գործիքներն ու վիրտուալ հարթակը մայրաքաղաքի և մարզերի բոլոր դպրոցներում այսօր դասապրոցեսի անբաժանելի մասն են կազմում: Բուհական համակարգում մեր աշխատանքի արդյունքում ուսանողները, գիտնականներն ու դասախոսներն այսուհետ իրենց նորարարական գաղափարները կարող են իրագործել վերանորոգված, նորագույն սարքավորումներով և տեխնիկայով զինված և կենտրոններում ու լաբորատորիաներում:
«Կրթական ծրագրերի կենտրոնը» նույն պատրաստակամությամբ ջանքերը ներդնելու է 2020 թվականին՝ կրթության ոլորտի բարելավման նոր գաղափարներ և ծրագրեր կյանքի կոչելու համար:
Լիահույս ենք, որ 2020 թվականը բոլորիս համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։ Ինչպես նախկինում, գալիք տարի նույնպես «Կրթական ծրագրերի կենտրոնը» կաջակցի կրթության բարելավմանն ու կրթական խնդիրների լուծմանը:
Մաղթում ենք, որ 2020 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, նորարարությունների և առաջընթացի տարի:

 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...