Նորություններ

Ամփոփիչ մշտադիտարկում ՀՊՄՀ-ում

22.11.2019

2016 թվականի դեկտեմբերին «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն դրամաշնորհային ծրագրի աշխատանքներն ամփոփվել են: Այս առիթով նոյեմբերի 21-ին ԿԳՄՍ նախարարության և ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ շրջեցին նորաստեղծ մուլտիմեդիոն լաբորատորիայում և հետազոտական լսարաններում:
‹‹Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի նախադպրոցական և տարրական մանկավարժության գծով մասնագիտական գիտելիքներով և նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով օժտված նոր կադրերի պատրաստումը››, -նշեց Մ. Հարությունյանը:
Ամփոփիչ մշտադիտարկման ընթացքում դրամաշնորհային ծրագրի համակարգողը խոսեց կատարված աշխատանքի, արված ներդրումների մասին, ինչպես նաև մանրամասնեց ծրագրից ակնկալվող արդյունքների և հետագա նպատակների մասին։
Նշենք, որ ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները համալրված են համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ստեղծված է էլեկտրոնային կրթական հարթակը, առկա է էլեկտրոնային գրադարանը:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին ծրագրի սկզբում սահմանված արդյունքները, դրանց դրսևորումը մոնիտորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում: Ինչպես ներկայացրեց դրամաշնորհային ծրագրի համակարգողը, ծրագրի արդյունքում հատուկ առանձնացված տարածքում իրականացվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում լաբորատորիան և լսարանները զինվել են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նշեց, որ խորհրդատուի որակավորման հիման վրա ընտրված կազմակերպության կողմից ավարտվել են էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային գրադարանի մշակման աշխատանքները: Նա նաև հավելեց, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուների կողմից մշակված ուսումնաօժանդակ նյութերը ևս զետեղվել են վիրտուալ հարթակում, ինչպես նաև իրականացվել է էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային գրադարանի կիրառման ուղղությամբ համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչների վերապատրաստում: Նորաստեղծ լաբորատորիայում, դիտարկելով էլեկտրոնային կրթական հարթակը, ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Արշակ Ղազարյանը քննարկեց էլեկտրոնային հարթակի և էլեկտրոնային գրադարանի գործարկման և կիրառելիության հետ կապված մի շարք հարցեր: Ա. Ղազարյանի հավաստմամբ, կատարված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են:
Նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Մ. Հարությունյանը նշեց, որ առկա են լաբորատորիայի գործարկման ընթացակարգերը՝ այն է հայեցակարգը և կանոնակարգը, բարելավված հետազոտական բաղադրիչներով նախադպրոցական և տարրական մասնագիտությունների կրթական ծրագրերը: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի խոսքով, լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...