Նորություններ

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա

05.11.2019

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» եզակի երևույթ է տարածաշրջանում, որը նպաստում է երաժշտական կատարողական ասպարեզում նորարարական, որակյալ և գործնական կրթական վերջնարդյունքների ձևավորմանը, ինչն էլ համապատասխանում է «Կրթությունը որպես ՀՀ մրցակցային հիմնական առավելություն» ԿԳՄՍ նախարարության տեսլականին և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռազմավարական ծրագրին:
Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ստեղծված Կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» այժմ ակտիվ գործում է: Լաբորատորիայում անց է կացվում «Երաժշտական կատարողական արվեստ» մագիստրոսական ծրագրով նախատեսված դասընթացը բոլոր ուսումնառողների համար, ովքեր գործնական պարապմունքների միջոցով զարգացնում են հնչողության տեմբրային որակների հմտությունները և տեխնիկական կարողությունները: Դասընթացը վերանվանվել է «Երաժշտական տեխնոլոգիաներ»: Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը նպաստում է ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին տիրապետող արտասահմանյան առաջատար մասնագետների ներգրավվածությանը: 2019թ. ապրիլից մինչև հունիս ամիսը լաբորատորիայում տեղի են ունեցել 25-ից ավելի վարպետության դասեր, հանդիպումներ, դասախոսություններ, գրեթե բոլոր մասնագիտացումներով (կոմպոզիցիա, էլեկտրոնային երաժշտություն, դասական վոկալ, շեփոր, ֆլեյտա և այլն), այդ թվում՝ իտալացի դիրիժոր, կոմպոզիտոր Պաոլո Ռիչիի սեմինարը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանի վարպետության դաս-դասախոսությունը, Նատալիա Յարզաբեկինի հանդիպումը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի հանդիպումը, Քրիստոֆեր Հարթմանի վարպետության դասը, Ջորջո Մանդոլեզիի հետ հանդիպումը և այլն:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» գործունեությունը ձայնագրության հնարավորություն տվեց մագիստրատուրայի ամփոփիչ քննությունը գերազանց գնահատականով հանձնած ուսանողներին: 2019թ. սեպտեմբերի 2-ին ԵՊԿ-ի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը ձայնագրված սկավառակները նվիրեց մագիստրատուրայի շրջանավարտներին:
Երաժշտական ինովացիոն լաբորատորիայի առկայությունը նպաստում է ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը, ինչն էլ, անշուշտ, խթան կհանդիսանա բուհի վարկանիշի բարձրացման հարցում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...