Նորություններ

Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր

05.11.2019

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով ՀՀ Լոռու մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային Համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորում և հագեցում համապատասխան համակարգչային սարքավորումներով: Ստեղծվել և մշակվել են հեռավար ձևաչափով ուսուցմամբ տասնհինգ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարաններ: Իրականացվել են պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումներ հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Դասախոսները և բուհի վարչական կազմը վերապատրաստվել են հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում: Դրամաշնորհային ծրագրի համատեքստում հրատարակվել է հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով ուսումնական ձեռնարկը:
Հեռավար ուսուցման երկու կենտրոններն էլ կնպաստեն բուհի վարկանիշի բարձրացմանը: Հատկանշական է, որ հեռավար ձևաչափով ներկայումս ուսումնառում են որոշակի քանակությամբ ուսանողներ, որոնք ՀՀ մարզերից են: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում, իրականացվել են համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները, դրանք հարմարեցվել են հեռաուսուցման Moodle համակարգին:
Նշենք, որ հեռավար ձևաչափը գնալով ավելի լայն տարածում է ստանում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում, ինչի վկայությունը միայն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում այս ուղղության վրա հիմնված ևս երկու ծրագրերի իրականացումն է՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Շիրակի պետական համալսարանի կողմից: Իրականացված ծրագրերի արդյունքում հրատարակված հեռավար ուսուցման կազմակերպումը կանոնակարգող նորմատիվային փաստաթղթերը և ուսումնական ձեռնարկները խիստ կարևոր են հեռավար ուսուցման զարգացման ուղենիշ հանդիսանալու տեսանկյունից, բացի այդ իրականացված ծրագրերը նպաստում են ՀՀ-ում հեռավար կրթության ոլորտում փորձագիտական ներուժի ձևավորմանը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...