Նորություններ

Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարական կենտրոն

04.11.2019


Երևանի պետական համալսարանում գործում է Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում բացված Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի գաղափարը կյանքի է կոչվել «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ:
Կենտրոնն ունի երեք ուղղվածություն` կրթական, գիտահետազոտական և նորարարական: Այստեղ ուսանողներն ու գիտնականները իրագործում են իրենց ինովացիոն գաղափարները` օգտագործելով նյութատեխնիկական ողջ բազան: Կենտրոնում ուսանողները և գիտնականները միջազգային չափանիշներով փորձեր անելու համար ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Կենտրոնի հիմնադրման ընթացքում մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր, և 2018թ. սեպտեմբերի 1-ից գործում է «Կիրառական մանրէաբանություն և նորարարական տեխնոլոգիաներ» ծրագիրը, որը ստեղծվել է արտասահմանյան մանրէաբանական ընկերությունների չափանիշներով: Կենտրոնը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և արդյունքներ ստանալ և այն օղակն է, որը կապում է բիզնեսն ու գիտական ներուժը:
Կենսագործընթացների կառավարման համակարգը, որը միակն է Արևելյան Եվրոպայում, այսօր կիրառվում է սննդի արդյունաբերության, դեղագործության, ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտում: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների շնորհիվ ուսանողները սովորել են իրենց հետազոտությունը վերածել կենսունակ բիզնես նախագծի, որը հնարավորություն կունենա ֆինանսավորվելու ներդրողների կողմից։ Այսօր, ուսանողներն ու գիտնականները, օգտագործելով կենտրոնի նյութատեխնիկական ողջ բազան, իրականացնում են ստարտափային ծրագրեր:
«Climate Launchpad Armenia»-ի կողմից իրականացված ստարտափերի մրցույթում, որի հաղթողներն աշխարհի 50 երկրներից հնարավորություն կունենան նոյեմբերին մեկնելու Ամստերդամ ու այնտեղ մասնակցելու մեծ եզրափակչին, Հայաստանից այդ հնարավորությունը վաստակել է Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը: Այն ներկայացրել է գաղափար, որի միջոցով հնարավոր է արդյունաբերական և գյուղատնտեսական տարբեր թափոններից ստանալ կենսավառելիք: Ստեղծված ստարտափային ծրագիրը համաշխարհային մակարդակով մրցակցային է, որովհետև առաջարկում է էկոլոգիապես մաքուր վառելիք։ Կենտրոնի գործունեության մասին տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=mqTO34a5fLA&feature=youtu.be&fbclid=IwAR1mTovNmMn9M6CP2kV6IVCvW23OXB-QmZWvn8mylpDt0sE5H7C2l9JlMTw


 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...