Նորություններ

Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ

04.11.2019

 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործում է «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ը: Այն հագեցած է մի շարք լաբորատորիաներով և եզակի սարքավորումներով: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում` 2015-2017թթ.: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի մասն են կազմում փորձագիտական կենտրոնը, ինովացիոն ծառայության տարածքը, նորաբաց լաբորատորիաները: Դրամաշնորհային ծրագրի ընթացքում համալսարանում իրագործվել են բազմաթիվ միջոցառումներ՝ մշակվել և հրատարակվել է բուհի գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանը, ստեղծվել և գործում է ինովացիոն խորհուրդը, կազմակերպվել է նորարարությունների դպրոցը, իրականացվել են վերապատրաստումներ մտավոր սեփականության պաշտպանության ու մարքետինգի գծով: Բուհի գործունեության արդյունքների ապրանքայնացման և առևտրայնացման նպատակով ստեղծվել են նաև կոնկրետ գործիքներ՝ ինովացիոն ծառայությունն ու ինովացիոն պորտալը: Վեբ հենքով աշխատող ինովացիոն պորտալը մեկ միասնական տեղեկատվական միջավայրում է միավորում համալսարանի ուսումնահետազոտական բազաները և լաբորատորիաները՝ հստակ ներկայացնելով դրանցում առկա սարքավորումների նկարագիրը, լաբորատորիաներում հնարավոր գիտահետազոտական աշխատանքների ցանկը: Պորտալում նաև մեկտեղված են ՀԱՊՀ-ի գիտական գործունեության արդյունքները, դասախոսությունները, կրթական ծրագրերը, արդեն իսկ էլեկտրոնային տարբերակով հասանելի են շուրջ 1700 գիտական հոդվածները՝ I.polytechnic.am հասցեում: Ինովացիոն ծառայությունը գործում է իբրև բուհը տնտեսությանը և այլ շահառուներին կապող այն օղակը, որ կարգավորում է գիտական գործունեության արդյունքների առևտրայնացմանն առնչվող առաջարկի և պահանջարկի հարցերը: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև փորձագիտական կենտրոն, որի կազմում վերազինվել կամ ամբողջությամբ հիմնվել են յոթ լաբորատորիաներ. մասնավորապես, ժամանակակից սարքավորումներով համալրված այս կենտրոնը միավորում է «Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների», «Գիտաարտադրական» (երեք առանձին լաբորատորիաներ), «Այլընտրանքային էներգիայի» և «Կառուցվածքային hետազոտությունների» լաբորատորիաները: «Կառուցվածքային հետազոտությունների լաբորատորիայում», ծրագրի շրջանակներում տեղադրվել է ռենտգենակառուցվածքային դիֆրակտոմետրը, որն իր բնույթով եզակի է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս մեծ ճշտությամբ և լայն սահմաններում ուսումնասիրել ինչպես Պոլիտեխնոպարկում մշակված, այնպես էլ արտադրությունում կիրառվող տարաբնույթ նյութերի կառուցվածքները: Ընդ որում, հետազոտություններ են կատարվում նաև նանոչափերի համար: «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ»-ի գործոնեության մասին պատմող տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://web.facebook.com/npua.ic/videos/720415521758507/?_rdc=1&_rdr:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...