Նորություններ

Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ դրամաշնորհային ծրագիր

04.11.2019

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում՝ 2015-2017 թթ., Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ իրականացրել է «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիրը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել է համապատասխան տեխնիկական վերազինում, հեռավար կրթությանն առնչվող կարգերի մշակում, հեռավար ուսուցման հարթակի տեղադրում, պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություն ու վերապատրաստում, մագիստրոսական ծրագրի 26 առարկաների ուղղությամբ հեռավար դասընթացների կառուցում և այլն:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երկու կրթօջախների միջև ստորագրվել է «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիր: Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի արդյունքում իրականություն դարձած հեռավար կրթության մասին պատմող տեսանյութը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝https://web.facebook.com/paara.am/videos/334279730531911/?_rdc=1&_rdr

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...