Նորություններ
Սպորտ Կաբ գիտահետազոտական կենտրոն
04.11.2019
«ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի պաշտոնական բացումը կայացավ 2018թ. սեպտեմբերի 25-ին: «Սպորտ Կաբ» գիտահետազոտկան կենտրոնը ստեղծվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով: Կենտրոնում այցելուները հնարավորություն ունեն ստուգել սիրտ-անոթային և շնչառական համակարգի աշխատանքը, հնարավորություն կա կետային ճառագայթների օգնությամբ ստուգել վերջույթներն ու ոսկրային համակարգը: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված եզակի սարքերը տալիս են հենաշարժողական ապարատի, մարմնի կազմվածքի վերլուծություն: Նորաստեղծ ինտերակտիվ լսարանը, լաբորատորիան և խորհրդակցությունների դահլիճը որպես ‹‹Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական կրթության արդիականացում և բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ստեղծված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ժամանակակից գիտահետազոտական կենտրոնի բաղադրիչներ բուհում ունեն ամենօրյա կիրառություն:
Կենտրոնի առկայությունը նպաստել է բուհի միջազգայնացմանը: Ծրագրի արդյունքում ձեռք բերված արդիական սարքավորումների տեղակայվածությունը բուհում խթանել է գործընկեր շրջանակների հետ փոխշահավետ համագործակցային կապերը` մասնավորապես նպաստելով սպորտային բժշկության ոլորտի գիտահետազոտական աշխատանքների ուղղությունների ընդլայնմանը: Կենտրոնի հիմնադրման ընթացքում մշակվել է նոր մագիստրոսական ծրագիր, ինչպես նաև միջազգային արդիական հետազոտական ծրագրի նախագիծ՝ Լյուվենի համալսարանի կինեզիոլոգիայի ֆակուլտետի հետ, որի շրջանակներում նախատեսվում են համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, փոխանակման ծրագրեր, նաև կրկնակի դիպլոմի կրթական ծրագրեր: Հատկանշական է՝ կենտրոնը, որը հագեցած է եզակի սարքավորումներով, դեռևս միակն է ողջ տարածաշրջանում: Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված գիտահետազոտական կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի ուսանողներն ու դասախոսները, այլև մարզաառողջարարական ոլորտում մասնագիտացված կազմակերպություններն ու անհատները, քանի որ կենտրոնը հավատարմագրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: 2019թ.-ի ընթացքում կենտրոնում իրականացվել են բռնցքամարտի, ծանրամարտի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի, ինչպես նաև քայլվածքի մի շարք հետազոտություններ։ «ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝