Նորություններ
Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը այցելել է Ոսկեպար համայնքի նախակրթարան
12.10.2019
Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն այցելել է Հայաստանի մարզեր՝ ծանոթանալու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման միկրոծրագրերի ընթացքին և արդյունքներին։ Այցի համատեքստում Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանի ուղեկցությամբ եղել է ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի նախակրթարանում:Նշենք , որ նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Այն գործում էն 2016թ.-ի նոյեմբերի մեկից: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: ՀԲ ներկայացուցիչը շրջեց խաղային անկյուններով, թերթեց սաների տետրերն ու նկարչական ալբոմները: Կարևորելով մարզերի և գյուղական համայքների երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը՝ ՀԲ ներկյացուցիչը նշեց, որ կարևորում է ծրագրի շարունակականությունը, քանի որ ծրագրի շնորհիվ հնարավոր է դառնում հոգալ այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են գյուղական համայնքներում կամ մարզերում, որտեղ առկա կամ հասանելի չեն նախադպրոցական հաստատությունները: Հավելենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում նախադպրոցական միկրոծրագիրն ամբողջապես իրականացվել է դրամաշնորհային միջոցներից` առանց համայնքի պարտադիր ներդրման:




