Նորություններ

Հանրակրթության վերանայված չափորոշիչները փորձնական կներդրվեն 2020-ին

13.09.2019

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։2020 թվականի սեպտեմբերին փոփոխված չափորոշիչները փորձնական կներդրվեն մարզերից մեկում։Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները, որ պետք է ունենա դպրոցն ավարտող աշակերտը։Զգալի փոփոխվել է հենքային ուսումնական պլանը։«Կրճատվել է սովորողների բեռնվածությունը, հատկապես՝ միջին դպրոցում, հարմարեցվել է սովորողի տարիքային առանձնահատկություններին։ Եթե երեխան ավագ դպրոցում ընտրում էր բնագիտամաթեմատիկական կամ ֆիզմաթ հոսքը, գիտելիքները խորացնում էր ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից։ Բայց լինում էր, որ երեխային պետք էր մի առարկա խորացնել այս հոսքից, մյուսը՝ այն հոսքից, եւ չգիտերը՝ որն ընտրել։ Այժմ ուսումնական պլանն ավելի ճկուն է դարձել։ Անկախ իր հոսքից՝ երեխան կարող է ընտրել առնվազն 2 եւ ավելի առարկա»,- լրագրողներին ասել է փորձագետ Գագիկ Մելիքյանը։Չափորոշիչների վերանայման աշխատանքների առանցքում աշակերտի կարողությունների ու հմտությունների զարգացումն է։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ առարկայացանկում։ Ավելանալու են ինտեգրված առարկաները։«Ավագ դպրոցի բնագիտական հոսքում ավելանում է հումանիտար հասարակություն առարկան։ Նախագծերի միջոցով աշակերտներն ուսումնասիրելու են հասարակական նյութը, որը առաջ դասավանդվում էր հասարակագիտություն, պատմություն եւ այլ առարկաների միջոցով։ Իսկ հումանիտար հոսքում ավելանալու է բնագիտություն առարկան։

 

Այն գիտությունները, որ աշակերտներն ուսումնասիրելու են 7-9-րդ դասարաններում, դրանց փորձերը, տարիքի համապատասխան, իրականացվելու են 5-6 դասարանի բնագիտություն դասընթացի շրջանակում, որպեսզի բարձր դասարաններում գիտություն ուսումնասիրելի ավելի հեշտությամբ սովորեն»,- ասել է փորձագետ Արտաշես Թորոսյանը։Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը նշել է, որ եթե նախկինում դպրոցում որեւէ նորամուծություն կատարելու համար նոր առարկա էր ներդրվում, հիմա մոտեցումը փոխվել է. տարբեր թեմաները ներառվելու են մեկ կամ մի քանի առարկաներում։«Այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են, մեդիագրագիտությունը, կայուն զարգացումը, ժողովրդավարացումը, քննական մտածողությունը, սովորել սովորելը, փորձում ենք ձեւավորել բոլոր առարկաների միջոցով։ Մենք ցանկանում ենք ոչ թե առարկաներն ու ծանրաբեռնվածությունն ավելացնել, այլ ճիշտ կազմակերպել բովանդակությունը եւ թեմաների մասին խոսել ինտեգրված տեսքով»,-ասել է փոխնախարարը։Նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ ներգրավվելու ֆինանսական միջոցներ ամենածախսատար՝ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համար։ Եթե համապատասխան ռեսուրսներ լինեն, նախատեսվում է 2023 թվականին վերանայված չափորոշիչները ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում։ 

Աղբյուրը՝ mediamax.am

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...