Նորություններ

Նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում

06.09.2019

Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանի բացմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյան, Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Շիրակի մարզի կրթօջախում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: Հյուրերը շրջեցին նախակրթարանում, ծանոթացան կատարված աշխատանքներին, զրուցեցին մանկավարժների ու ծնողների հետ: Մարզի ղեկավարը շնորհավորեց բնակիչներին նախակրթարանի բացման կապակցությամբ և նշեց, որ նորաբաց նախակրթարանն արդեն 30 սան ունի, ովքեր հատուկ ոգևորությամբ հյուրերին ցուցադրեցին իրենց սովորած պարը:
Նշենք, որ դպրոցի տարածքից առանձնացվել է հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով:Դպրոցի տնօրեն Աստղիկ Վարդանյանը դիմելով նախակրթարանի բացմանը ներկա ծնողներին, նշեց, որ նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է: Տնօրենի խոսքով` նախակրթարանի բացումը շատ սպասված իրադարձություն էր և՝ քաղաքի, և՝ կրթօջախի համար: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված միկրոծրագրերի նշանակությունը՝ վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...