Նորություններ
Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2019
Սիրելի՜ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասխոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
ԿԳՄՍՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը սրտանց շնորհավորում է ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է մեզ համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Մեր կրթական ծրագրերի աջակցությամբ մոտ 300 համայնքի շուրջ 28.000 երեխաներ այժմ ավելի լավ են պատրաստված դպրոց հաճախելուն, իսկ ավելի քան 18 կրթական հաստատություններում առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նախակրթարան հաճախող երեխաների համար , իսկ 16 բուհեր իրենց ուսումնական գործընթացը կմեկնարկեն նորարարական լաբորատորիաներրով ու գերազանցության կենտրոններով :
Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին մաղթում է հաջողություն, արդյունավետ աշխատանք. ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
Լավագույն ցանկութուններով` ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ