Նորություններ
Երկու նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում
26.08.2019
Սեպտեմբերի 1-ից ՀՀ Շիրակի մարզում 2 նոր նախակրթարաններ իրենց դռները կբացեն սիրելի սաների առաջ : ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 և Ախուրիկ համայնքի միջնակարգ դպրոցներում ստեղծվել են նոր նախակրթարաններ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցները 18 կրթօջախներից երկուսն են, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:
Հիշեցնենք, որ այս տարի նախադպրոցական միկրոծրագրերի մեկնարկը տրվել էր մայիսի 17-ին,երբ դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին ՀՀ մի շարք .մարզերի ուսումնական հաստատությունների հետ: Նշենք, որ դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդել են վերանորոգման աշխատանքները. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Միկրոծրագրերի մեկնարկից 4 ամիս անց այս նախակրթարաններն արդեն կահավորված են : Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանների սաները: Նշենք , որ բոլոր 18 նախակրթարաններն էլ կգործեն նոր ուսումնական տարվանից : Հավելենք, որ ՀՀ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած խոցելի համայնքների 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվում են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով:













