Նորություններ

Մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ա.Բակունցի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

20.08.2019

Օգոստոսի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցում:Այցի նպատակը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկն էր: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք , որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներից 5-ում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի 19-ին շինհրապարակում ներկա էին նաև նաև «Բիդեք» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող « Հայգյուղշին նախագիծ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը ավագ դպրոցում սահմանվել է սույն թվականի հուլիսի 26-ը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է մոտ 24 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով բոլորին, «Բիդեք» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը: Ներկաները քննարկեցին նաև շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցում: Հավելենք, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը միտված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը և նվազեցնել շահագործման և պահպանման ծախսերը:
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկան ու ապագան` լուսանկարներում
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...