Նորություններ
Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները
13.08.2019
‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, դրանք ավարտական փուլում են: Հավելենք նաև, որ վերոնշյալ կրթական հաստատությունում մեկնարկել են նաև կահույքի, գրենական պիտույքների ուսումնամեթոդական նյութերի ձեռքբերման աշխատանքները: Նախատեսվում է, որ նորաստեղծ նախակրթարանը կգործի նոր ուսումնական տարվանից:
















