Նորություններ

Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

12.07.2019

Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող մուլտիմեդիոն լաբորատորիայի, հետազոտական լսարանների, էլեկտրոնային հարթակի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրված էր նախադպրոցական և տարրական մանկավարժության գծով ուսուցման որակը բարելավելու նպատակով ստեղծել նյութատեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն լաբորատորիա, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարաններ, մշակել էլեկտրոնային հարթակ՝ դրանց օգնությամբ պատրաստելով ՀՊՄՀ–ում նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով մասնագետներ նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում: Մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված համակարգչային տեխնիկան, որոնց մատակարարումը իրականացվել էր ծրագրի իրականացման նախորդ փուլերում տեղադրված էին համապատասխան լաբորատորիայում և լսարաններում:
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նաև դրամաշնորհային ծրագրով նախատեսված գործողությունները և գործողությունների ժամանակացույցը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը նշեց, որ ՏՀՏ և հետազոտական կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման մոդուլներ մշակող և վերապատրաստումներ իրականացնող վեց անհատ խորհրդատուներն արդեն իսկ ավարտել են իրենց պայմանագրերով նախատեսված աշխատանքները:Նրա հավաստմամբ ընտրված կազմակերպության կողմից ընթացքի մեջ են նաև ծրագրով նախատեսված էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային գրադարանի մշակման աշխատանքները:
Հանդիպման առանցքում էր նաև էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային գրադարանի կիրառելիության հարցը` կրթական գործընթացի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից:Դրամաշնորհային ծրագրի համակարգողը փաստեց` երբ համապատասխան ֆակուլտետի ուսանողները կսկեն օգտվել բուհում ստեղծված այդ հնարավորություններից, էլեկտրոնային կրթական հարթակը և էլեկտրոնային գրադարանը զգալիորեն կնպաստեն ուսանողների հմտությունների և կարողությունների կատարելագործմանը:
ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգողը նշեց, որ մուլտիմեդիոն հետազոտական լսարանները և լաբորատորիան ծառայում են թիմային նախագծեր, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն և օգտագործվում են ամենօրյա հաճախականությամբ: Ներկաները հուսով էին, որ ստեղծվող լաբորատորիան կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...