Նորություններ

Ամփոփվեց ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը ՇՊՀ-ում

05.06.2019

Հունիսի 4-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը: Նա նշեց, որ նմանօրինակ ծրագրերի իրականացումը նոր որակական հարթության վրա է տեղափոխում բուհի գործունեությունն ու նրա վարկանիշը: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում իրականացվող <<Շիրակի պետական համալսարանի հզորացման և կրթական ծառայությունների բազմազանեցման միջոցով տարածաշրջանային համաչափ զարգացման ապահովում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում ստեղծվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով ապահովված՝ լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն՝ իր 2 ռեսուրս-կենտրոններով, ինչպես նաև արդիականացվել է կրթական գործընթացը՝ <<Ներառական կրթության կազմակերպում>> և <<Կայուն տուրիզմի զարգացում >> պարտադիր դասընթացների մշակման ու ներդրման միջոցով: ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարի ուղեկցությամբ ներկաները շրջեցին բուհի տարածքում, եղան ռեսուրս կենտրոններում և հանդիսությունների դահլիճում, ծանոթացան ծրագրի իրականացման ընթացքին: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված մարզասարքերը տեղադրված են մարզադահլիճում, իսկ համակարգչային տեխնիկան, ըստ անհրաժեշտության, ամբողջությամբ տեղադրված է երկու ռեսուրս-կենտրոններում և դահլիճում: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը փորձարկեց էլեկտրոնային ուսուցման համակարգի հնարավորությունները՝ ծանոթանալով ստեղծված բովանդակությանն ու տեխնիկական ընթացակարգերին:
Ներկաները հանդիպումը շարունակեցին ռեսուրս կենտրոնում:Հանդիպման առանցքում կրթական բովանդակության արդիականացման հետ կապված հարցերն էին: Նշենք, որ, ծրագրի շրջանակներում որպես ուսուցման մեթոդ զարկ է տրվում հեռաուսուցման համակարգի ներդրմանը, որի շրջանակներում իրականացվել է «Կայուն տուրիզմի զարգացում» դասընթացի ուսումնական նյութերի մշակման գործընթացը, ինչպս նաև, դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ, անցկացվել է վերոնշյալ դասընթացի ուղղությամբ նախատեսված սեմինար: Բուհն իրականացրել է նաև «Հեռաուսուցում» ուղեցույցի, «Ներառական կրթության կազմակերպում», «Կայուն տուրիզմի զարգացում» ձեռնարկների տպագրությունը:
ՇՊՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավարը փաստեց, որ երկու ռեսուրս կենտրոնները և դահլիճը ծառայում են թիմային նախագծեր, հանդիպումներ, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն և օգտագործվում են ամենօրյա հաճախականությամբ: Դրա վկայությունն է մայիսի 30-ին հանդիսությունների դահլիճում կազմակերպված դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի արդյունքները:
Ներկաները փաստեցին, որ նյութատեխնիկական բազայի հարստացումը, կրթական նոր բովանդակության ստեղծումը և հեռաուսուցման մեթոդի ներդրումը կնպաստեն բուհի հզորացմանը և վարկանիշի բարձրացմանը:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...