Նորություններ
Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները
07.05.2019
‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մայիսի 8-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին, քննարկել մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հունիսի 30-ին: Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն ավարտվել են: Պատուհանները, դռները և օդափոխության համակարգը տեղադրված են: Ներքին լուսավորության և էլեկտրամոտաժային աշխատանքները ամփոփվում են: Ընթացքում է կախովի առաստաղների տեղադրումը: Կատարվում են հատակի երեսապատման աշխատանքներ: Մուտքի աստիճանների երեսապատման աշխատանքները ավարտված են, ջրագծերի և ջեռուցման խողովակների մոնտաժման աշխատանքները ամփոփվում են:
Հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները ևս ավարտական փուլում են: Կառուցվել են միջնորմներ, արտաքին և ներքին աստիճաններ:
Ավարտված են սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները:
Հավելենք, որ ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված ‹‹Տվյալների մշակման նոր կենտրոնի›› նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում:









