Նորություններ

Մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները

06.05.2019

Մայիսի 2-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման և ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում ՏՀՏ-ի կիրառումը խթանելու նպատակով:: Նշենք, որ հասցեական վերապատրաստումները մեկնարկել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից: Հասցեական վերապատրաստումներիը այժմ ընթանում են մայրաքաղաքում և Շիրակի մարզի կրթական հաստատություններում: Նշենք, որ մայիսի 27-ից վերապատրաստումներ կմեկնարկեն նաև ՀՀ բոլոր մարզերում՝ վերապատրաստելով մայրաքաղաքի և մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 1500 ներկայացուցիչների:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...