Նորություններ

ՆՄՀ դրամաշնորհով ստեղծված նորարարական կենտրոնները ներկայացան «Կրթություն և կարիերա Էքսպո-2019»- ին

22.04.2019

       «Երևան էքսպո»  ցուցահանդեսային համալիրում ապրիլի 17-ին մեկնարկեց 19-րդ միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա Էքսպո-2019» եռօրյա ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարներով ներկայանում էին ավելի քան 80 կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Չեխիայի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:

Ապրիլի 17-ից 19-ն անցկացվող, տարածաշրջանում խոշորագույն կրթական ցուցահանդեսի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկատվություն ժամանակակից կրթության վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, ինչպես նաև տեղեկացնել աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների մասին: 

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման ցուցահանդեսները կարևոր են առկա հնարավորությունները ներկայացնելու և համագործակցության ուղիներ նախանշելու տեսանկյուններից: 

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանում և արտերկրում գործող կրթօջախները տարբեր տաղավարներով ներկայացնում էին  իրենց կրթական ծրագրերը:  

ՀՀ ԿԳ նախարարը մոտեցավ տարբեր  կրթական հաստատությունների և կազմակերպությունների տաղավարներին: ԵՊՀ տաղավարում նախարարին մանրամասն ներկայացվեց Կենսաբանության ֆակուլտետում բացված «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն»-ը:  Նշենք, որ կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով` Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Կենտրոնի ղեկավար Կ. Թռչունյանը  ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրեց  դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված ժամանակակից սարքավորումների միջոցով արդեն իսկ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները:   

«Կենտրոնը մասնագետներին հնարավորություն է տալիս որակյալ գիտափորձեր անել և արդյունքներ ստանալ, և այն օղակն է, որը կապում է բիզնեսն ու գիտական ներուժը: Իսկ կենսագործընթացների կառավարման համակարգը, որը միակն է Արևելյան Եվրոպայում, արդեն կիրառվում է սննդի արդյունաբերության, դեղագործության, ալկոհոլային խմիչքի արտադրության ոլորտում»,- նշեց կենտրոնի ղեկավարը:  

 Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի պետական ինստիտուտը   «Երևան էքսպո»  ցուցահանդեսային համալիրում ներկայանում էր «Սպորտ Կաբ» գիտահետազոտկան կենտրոնով, որը նույնպես ստեղծվել է «Կրթական ծրագրերի կենտրոն»  ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում` Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհով: Հենց տեղում այցելուները հնարավորություն ունեին ստուգել սիրտ-անոթային և շնչառական համակարգի աշխատանքը, իսկ  արդեն Կենտրոնում հնարավորություն կա կետային ճառագայթների օգնությամբ ստուգել վերջույթներն ու ոսկրային համակարգը: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ձեռք բերված եզակի սարքերը տալիս են  հենաշարժողական ապարատի, մարմնի կազմվածքի վերլուծություն:  Հատկանշական է՝ Կենտրոնը, որը հագեցած է կենսագործընթացների կառավարման համակարգով, դեռևս միակն է ողջ տարածաշրջանում;

 Այսպիսով, ՆՄՀ դրամաշնորհով ՀՀ բուհերում ստեղծված բազմաթիվ ենթակառուցվածքներում  այսօր  ոչ միայն իրականացվում են գիտահետազոտական, նորարարական ծրագրեր, այլև ակտիվորեն իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստանալ հետագա առևտրայնացման ներուժ ունեցող կարևոր գիտական նորույթներ: Այս ենթակառուցվածքների ստեղծումը և նման արդիական սարքավորումների առկայությունը բուհերում նպաստում են  գիտահետազոտական նոր ուղղությունների խթանմանն ու ձևավորմանը, գործարար ոլորտի հետ փոխշահավետ համագործակցային կապերի սերտացմանը և պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: 

 

 

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...