Նորություններ

Բացվեցին յոթ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթները

19.03.2019

Մարտի 19-ին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում տեղի ունեցավ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցութային փաթեթների բացման արարողությունը: Վերոնշյալ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար հետաքրքրվածության հայտ ներկայացրած շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ողջունեց <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> գնումների գլխավոր մասնագետ Վարդան Պողոսյանը: Նա ներկայացրեց մրցութային փաթեթների բացման ընթացակարգը : Գնումների մասնագետը նշեց, որ համաձայն ընթացակարգի բոլոր հայտերը ներկայացված են փակ վիճակում և կնքված են: Մրցութային փաթեթների բացմանը ներկա էին նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար Արմինե Խաչատրյանը, գլխավոր հաշվապահ Հասմիկ Հակոբյանը և <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը: Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանի և Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներով հետաքրքրված 37 շինարարական կազմակերպություններից հայտ էին ներկայացրել և մրցութային փաթեթների բացմանը ներկա էին 14 կազմակերպության ներկայացուցիչներ: Նշենք, որ հայտատուները իրավասու էին մրցութային հայտ ներկայացնել մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց կամ յոթ խմբաքանակների համար: Հիշեցնենք, որ մրցույթը անցկացվում է Միջազգային մրցակցային գնման ընթացակարգի համաձայն, որը սահմանված է Համաշխարհային բանկի ուղեցույցներում: Հավելենք, որ մրցութային փաստաթղթերի ամբողջ փաթեթը շահագրգիռ իրավասու հայտատուները ձեռք են բերել անվճար ՝ ներկայացված գրավոր դիմումի հիման վրա: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար Ա. Խաչատրյանը հաջորդաբար բացեց բոլոր մրցութային փաթեթների բնօրինակները հայտատուների ներկայությամբ: Նա նշեց, որ փաթեթների բացմանը հաջորդելու են տեխնիկական և ֆինանսական գնահատման աշխատանքները ստեղծված աշխատանքային խմբերի կողմից, ապա՝ Հայտերի գնահատման հանձնաժողովի եզրակացությունը: Հավելենք, որ 7 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մրցույթի ամփոփումը նախատեսվում է առավելագույնը 120 օր հետո:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...