Նորություններ

Հիմնանորոգման ենթակա թվով յոթ ավագ դպրոցներում անցկացվել են հանրային լսումները

01.12.2018

Նոյեմբերի վերջին տասնօրյակում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում երկրորդ փուլով հիմնանորոգման ենթակա թվով յոթ ավագ դպրոցներում կազմակերպվել են hանրային լսումներ, որոնց նպատակը վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար մշակված բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների ներկայացումն էր: Հանրային լսումների մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 20-ին Երևանի թիվ 142 և Գորիսի թիվ 1 ավագ դպրոցներում: Ապա հանրային լսումներ տեղի ունեցան Երևանի հայկական մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավագ դպրոցներում: Հանրային լսումներն ամփոփվեցին նոյեմբերի 23-ին Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում և ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանում: Լսումներին ներկա էին վերոնշյալ դպրոցների տնօրենները, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ուսուցիչները, աշակերտները և տվյալ համայնքի բնակիչները:
Լսումների ընթացքում կարևորելով դրանց նշանակությունը ԿԾԿ ԾԻԳ-ի խորհրդատուներ Նորա Այվազյանն ու Քրիստինե Սահակյանը ներկայացրեցին հանրային լսումների նպատակն ու շեշտեցին նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի բնապահպան խորհրդատուները վերոնշյալ դպրոցներում ներկաներին ծանոթացրեցին շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցություններին, դրանց կանխման, հնարավորինս մեղմացման հիմնական միջոցներին: Ընդգծելով նախագծերի մշակման ընթացքում բնապահպանական և սոցիալական ուսումնասիրությունների կարևորությունը՝ Ք. Սահակյանը նշեց, որ այդ հնարավոր ազդեցությունները կրում են ժամանակավոր բնույթ և հիմնականում կանխատեսվում են շինարարության փուլում: Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ շինարարական և վերականգնման աշխատանքների հետ կապված շրջակա միջավայրի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլինեն փոքրածավալ, կարճաժամկետ և տեղայնացված:
Ն. Այվազյանը Երևանի թիվ 142 դպրոցում տեղի ունեցող հանրային լսման ընթացքում ընդգծեց.
«Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլանների պահանջներին հնարավորություն կտա կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հնարավոր անբարենպաստ ազդեցությունները: Դրանք հնարավոր է կանխել կամ նվազեցնել նաև շինարարական լավ պրակտիկայի արդյունքում», - հավելեց բնապահպան խորհրդատուն:
Հիշեցնենք, որ ըստ նախագծի վերոնշյալ դպրոցներում շինարարական աշխատանքների տևողությունը 24 ամիս է: Աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
Հարկ է նշել, որ ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու կլինի նաև բնապահապանական և սոցիալական կառավարման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի մշտադիտարկման համար:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...