Նորություններ

«Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները

20.11.2018

Նոյեմբերի 19-ից ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հիշեցնենք , որ հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով մայրաքաղաքն ու հանրապետության գրեթե բոլոր մարզերը, և կամփոփվեն տարեվերջին: Հնգօրյա վերապատրաստման դասընթացների արդյունքում Վաղարշապատ քաղաքի և հարակից գյուղերի մանկավարժները կտիրապետեն ՏՀՏ նոր գործիքների, կծանոթանան հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծման առանձնահատկություններին: Վերապատրաստման արդյունքում՝ ժամանակակից, ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները կդառնան դասապրոցեսի անբաժանելի մասը: «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» իրականացվաղ վերապատրաստումների դասընթացավար Լ. Թոթոլյանի խոսքով՝ այս վերապատրաստումները կվերափոխեն ոչ միայն ավանդական կրթական համակարգը, այլև կնպաստեն անհրաժեշտ կադրերի պատրաստմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը, և իհարկե, կրթական նոր ստանդարտների մշակմանն ու տարածմանը:
« Տեխնիկապես հագեցած դասասենյակներում, վերապատրաստման դասընթացների արդյունքում ձեռք բերելով անհրաժեշտ մակարդակ՝ ուսուցիչները ՏՀՏ գործիքների օգնությամբ կրթությունն ավելի գրավիչ եւ արդյունավետ կդարձնեն»,-փաստեց դասընթացավարը։
Նշենք, որ մինչև տարեվերջ հասցեական վերապատրաստումների արդյունքում կվերապատրաստվեն մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...