Նորություններ

ՀՀ մարզերում ընթանում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները

12.11.2018

Նոյեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ մարզերի Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ, Իջևան, Դիլիջան, Սևան, Արտաշատ, Գյումրի, Սպիտակ, Գորիս, Կապան և Սիսիան քաղաքներում, ինչպես նաև մի շարք համայնքերում մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի քանի փուլերով՝ ընդգրկելով հանրապետության գրեթե բոլոր մարզերը, և կամփոփվեն տարեվերջին: Վերոնշյալ վերապատրաստման դասընթացների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծմանը և վստահեցնում են, որ կօգտագործեն դրանք դասերի ժամանակ: Վերապատրաստման արդյունքում՝ ժամանակակից, ինտերակտիվ խաղային նյութերը, վիրտուալ փորձերն ու շրջապտույտները կդառնան դասապրոցեսի անբաժանելի մասը: ԿԾԿ ԾԻԳ-ի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանի խոսքով այս վերապատրաստումները կվերափոխեն ոչ միայն ավանդական կրթական համակարգը, այլև կնպաստեն կրթության մշտական հնարավորություն ապահովող ցանցի ձևավորմանը, անհրաժեշտ կադրերի պատրաստմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը, և իհարկե, կրթական նոր ստանդարտների մշակմանն ու տարածմանը:
«Վերապատրաստման դասընթացների արդյունքում ձեռք բերելով անհրաժեշտ մակարդակ՝ ուսուցիչները ՏՀՏ գործիքների օգնությամբ կրթությունն ավելի գրավիչ եւ արդյունավետ կդարձնեն »,-հավելեց Հարություն Ղարիբջանյանը։
Վանաձորի դասընթացավար Նարինե Բաղդասարյանի խոսքով վերապատրաստման արդյունքում «Հիբրիդ կրթություն», «Շրջված դասարան» թեմաների համատեքստում ուսուցիչները ծանոթանում են ՏՀՏ գործիքների կիրառության առանձնահատկություններին և կարողանում են տիրապետել ինտերակտիվ դասընթացի կազմման հմտություններին: Վերապատրասման մասնակից, մանկավարժ Արմեն Մկրտչյանն առանձնապես ոգևորված է համագործակցային փաթեթի գործածությամբ, որը նպաստում է թիմային աշխատանքի արդյունավետությանը : Սևան քաղաքի դասընթացավար Ռուզաննա Պիպոյանն էլ նշեց, որ գրեթե բոլոր մասնակիցները, հաջողությամբ հանձնելով գիտելիքների ստուգման թեստը, վերադառնում են իրենց աշխատանքին` հետաքրքիր մտահղացումներով, խոստանալով կիրառել գիտելիքների ամբարած պաշարը: Աշտարակի թիվ 5 դպրոցի ուսուցչուհի Ալինա Մովսեսյանը փաստեց. «Հինգ օրն անցավ հագեցած ու բովանդակալից. Kahoot, Socrative, Quizizz, MindMup գործիքների կիրառումը, ինչպես նաև կրթական սցենարների ստեղծման MindMup միջավայրի փորձարկումը չափազանց հետաքրքիր էր» ,- հավելեց մասնակիցը:
Մանկավարժները վստահ են, որ ՏՀՏ գործիքների կիրառումը դասապրոցեսը ավելի գրավիչ կդարձնեն աշակերտների համար, որոնց հետաքրքրվածությունը նոր տեխնոլոգիաներով հաջողությամբ կարող է օգտագործվել նաև դպրոցական առարկաների՝ առավել արդյունավետ ուսուցանման նպատակներով: Նշենք, որ մինչև տարեվերջ հասցեական վերապատրաստումների արդյունքում կվերապատրաստվեն մարզային հանրակրթական ուսումնական հաստատությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...