Նորություններ

ՀՀ մարզերում մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները

12.11.2018

Հոկտեմբերի 10-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ՀՀ մարզերում մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները: Դասընթացների մեկնարկը տրվել է Շիրակի մարզի Գյումրիի թիվ 26 ավագ դպրոցում և Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ` առարկաների դասավանդման և ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում տեխնոլոգիաների կիրառումը խթանելու նպատակով: Հնգօրյա հասցեական վերապատրաստումներն իրականացվում են մի քանի փուլերով, 2017 թվականին կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած 30 տեղական դասախոսների կողմից, նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հիշեցնենք, որ հասցեական վերապատրաստումները մեկնարկել էին սեպտեմբերի 17-ից մայրաքաղաքում՝ շուրջ 200 պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մեկական ներկայացուցիչների վերապատրաստմամբ: «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը կարևորելով ՏՀՏ գործիքների կիրառման անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում նշեց, որ ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայաստանյան կրթական համակարգում, ինչն էլ անպայման կբարելավի ուսուցման որակը: 30 դասընթացավարներից Նարինե Զաքարյանը, որը Գյումրիում վարում էր դասընթացն ու ներկայացնում ՏՀՏ գործիքների կիրառության առանձնահատկությունները, խոսեց վերապատրաստման կարևորության և արդյունավետության մասին:
Նա փաստեց, որ ՏՀՏ գործիքները օգտակար են հիմնական և ավագ դպրոցի բովանադակության բարելավման համատեքստում. «Դասընթացը նպաստում է, որ ուսուցիչը հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները և զգա, թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ ուսուցչի գործը և թե աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը»,- հավելեց դասընթացավարը:
Նշենք, որ նոյեմբերի առաջին տասնօրյակում հասցեական վերապատրաստումները մեկնարկելու են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում :
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...