Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ

30.08.2018

Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արարատ քաղաքի հիմնանորոգված թիվ 3 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Արարատի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀՀ Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը, կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: ՀՀ Արարատի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: ՀՀ ԿԳ նախարարը ողջունեց ներկաներին և շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը իր խոսքում գոհունակություն հայտնեց <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ին` հիմնանորոգման աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար: Նա փաստեց. <<Oրեր առաջ մենք ականատես եղանք ևս 2 հիմնանորոգված ավագ դպրոցի բացմանը Մեծամորում և Նոյեմբերյանում, ինչը փաստում է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի արդյունավետ և հետևողական աշխատանքի մասին>>:
<<Ավագ դպրոցները և ընդհանրապես դպրոցաշինությունը լինելու են ՀՀ կառավարության ուշադրության կետրոնում: Այս հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Արարատ քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար>>, - հավելեց նախարարը:
ՀՀ Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը իր ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին և նշեց, որ համայնքի բնակիչները կարևորում են դպրոցի հիմնանորոգումը և ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:
Նշենք, որ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող 5 ավագ դպրոցներից մեկն է: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են դպրոցի 4 մասնաշենքերը, իրականացվել են բոլոր մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես՝ դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում դպրոցը ապահովել է խմելու և ոռոգման ջրով:
Նախարարը շրջեց դասասենյակներով, եղավ քիմիայի ու ֆիզիկայի լաբորատորիաներում, շրջայց կատարեց դպրոցի հարակից տարածքներում և մարզահրապարակներում:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Հավելենք, որ կատարված աշխատանքի արդյունավետության ցուցանիշներն արդեն առկա են. տնօրենի հավաստմամբ` աշակերտների թիվն այս ուսումնական տարում գրեթե կրկնապատկվել է:
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...