Նորություններ

Ամփոփվում է ԵԳՀ դրամաշնորհային ծրագրի չորրորդ փուլը

22.06.2018

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Երևանի Գլաձոր համալսարանում (ԵԳՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿԳՆ ներկայացուցիչները: Այցի նպատակը Երևանի Գլաձոր համալսարանի կողմից 2016 թվականից մեկնարկած Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Խմբի անդամներին ողջունեց բուհի ռեկտոր, ի.գ. դոկտոր, պրոֆեսոր Ժ. Ջհանգիրյանը: Նա ընդգծեց, որ այս դրամաշնորհային ծրագիրը լավ խթան է կրթության արդիականացման տեսանկյունից: Ներկաները շրջայցը սկսեցին կրիմինալիստիկայի լաբորատորիայից, եղան իրավաբանական կլինիկայում, քննարկեցին դրամաշնորհային ծրագրով նախատեսված հետագա աշխատանքների և գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: ԵԳՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<Իրավագիտություն մասնագիտության արդիականացում>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի ղեկավարի խոսքով դրամաշնորհային ծրագիրը միտված է Հայաստանում <<Իրավագիտություն>> մասնագիտության մրցունակության բարձրացմանը և իրավագիտության բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված կադրեր պատրաստելու նոր հնարավորությունների ստեղծմանը:
Նշենք, որ 2018 թվականի հունիսին ավարտվում է «Իրավագիտություն մասնագիտության արդիականացում» դրամաշնորհային ծրագրի չորրորդ փուլը: Այս փուլի մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված լաբորատոր սարքավորումների մի մասի մատակարարումն իրականացված է, ինչպես օրինակ՝ համեմատական մանրադիտակ, ստերեոմանրադիտակ, մատնադրոշմային փորձաքննության համար և փաստաթղթերի փորձաքննության համար նախատեսված սարքավորումներ և ծրագրեր , որոնց մատակարարումն իրականացվել է նախորդ մշտադիտարկման այցից հետո, տեղադրված էին համապատասխան լաբորատորիայում: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել լաբորատորիայի տարածքի հիմնանորոգման աշխատանքները, նախատեսված գույքի, համակարգչային և այլ տեխնիկայի ձեռքբերումը: Նորաստեղծ լաբորատորիայում, դիտարկելով լաբորատոր սարքավորումները, ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Տիգրան Պողոսյանը քննարկեց լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:
Ծրագրի համատեքստում մշակվել է կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարման համար փաստաթղթային հենքը: Մշակվել և տպագրվել է <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագրի ձեռնարկը: Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ընթացքում է իրավագիտություն մասնագիտության կրթական ծրագրի մշակման և վերանայման գործընթացը իրավաբանական կրթությունը նորովի կազմակերպելու համար: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ մասնագիտական կրթական ծրագրի (ՄԿԾ) արդիականացման արդյունավետության ապահովման նպատակով իրականացվել են հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, ձևավորվել է աշխատանքային խումբ և ներգրավել է անհատ խորհրդատու, իրականացվել են հարցումներ, դրանք վերլուծության փուլում են և առաջիկայում հարցումների համադրմամբ, վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կմշակվեն առաջարկներ:
Ռիմա Այդինյանի հավաստմամբ պատրաստ է ՄԿԾ արդիականացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստումների պլան-ժամանակացույցը. վերապատրատումները իրականացվելու են 2 փուլով և կմեկնարկեն հաջորդ շաբաթ>>,- հավելեց ծրագրի ղեկավարը:
Ծրագրի ղեկավարը նշեց, որ ամփոփվել են նաև <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական կրթական ծրագրի նկարագրի և ուսումնական պլանի վերամշակման աշխատանքները և իրականացվել են նորացված ուսումնական պլանի դասընթացներին համապատասխան մասնագետների հավաքագրման աշխատանքները:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայից և կլինիկայից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն ԵԳՀ-ի ուսանողները և դասախոսները, այլև այս ոլորտի այլ մասնագետներն ու սովորողները՝ համաձայն բուհի դրամաշնորհային ծրագրով ամրագրված սկզբունքների և նպատակ ունենալով ընդլայնել ստեղծվող ենթակառուցվածքների արդյունավետ կիրառման հնարավորությունները:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...