Նորություններ

Հյուսիսային համալսարանը ամփոփում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը

18.06.2018

Հունիսի 18-ին աշխատանքային այցով Հյուսիսային համալսարանում էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Ծրագրի ղեկավար, արտաքին կապերի բաժնի կոորդինատոր Սյուզաննա Սարգսյանը ներկաներին ծանոթացրեց <<Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ>> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) կիրառման միջոցով մարզում բարձրագույն մասնագիտական կրթության հասանելիության ապահովմանը: Ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանի երևանյան կրթահամալիրում և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մասնաճյուղում իրականացվել է հեռավար ուսուցման լաբորատորիաների կահավորումը և հագեցումը համապատասխան համակարգչային սարքավորումներով: Իրականացվել է հեռավար ձևաչափով ուսուցմամբ դասընթացների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանների ստեղծման համար խորհրդատուների ընտրությունը և շտեմարանները մշակման փուլում են:
Այս անգամ հանդիպման առանցքում համալսարանի կայքի վերափոխման և Moodle համակարգի ներդրման հետ կապված հարցերն էին: Ծրագրի ղեկավար Սյուզաննա Սարգսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում այս փուլում իրականացված գործողությունները. խոսեց ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին: Ս. Սարգսյանը ներկայացրեց համալսարանի կայքի վերափոխման աշխատանքները, դրա հարմարեցումը հեռաուսուցման Moodle համակարգին: ԿԾԿ ԾԻԳ-ին մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը փորձարկեց հեռավար ուսուցման հարթակի հնարավորությունները՝ ծանոթանալով իրականացված աշխատանքներին: ԾԻԳ-ի խորհրդատուն մուտք գործեց վիրտուալ համակարգ, քննարկեց հարթակի տեղադրման և գործարկման, դրա տեղեկատվական բազայի օգտագործման առանձնահատկություններին, հեռավար դասընթացների կառուցմանն ու առցանց հաղորդակցման կանոններին առնչվող մի շարք հարցեր դրամաշնորհային ծրագրի համապատասխան անհատ խորհրդատուի և այլ մասնակիցների հետ: ԾԻԳ-ի խորհրդատուն մատնանշեց սերվերում էլեկտրոնային նյութերի տեղադրման, էլեկտրոնային մոդուլների ֆորմատավորման և ստանդարտացման հետ կապված որոշ խնդիրներ, խոսեց դրանց կարգավորման հնարավոր եղանակների մասին և հույս հայտնեց, որ համակարգի բարեփոխման արդյունքում կլուծվեն հեռավար ուսուցման հարթակից օգտվելու, նյութերի տեղադրման և կիրարկման հետ կապված բոլոր խնդիրները: Արշակ Ղազարյանը դիտարկելով համալսարանի վերափոխված կայքը, անդրադարձավ կայքի գեղակառույցին և նշեց, որ այն բարելավման կարիք ունի:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կմեկնարկեն պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստումները հեռավար դասընթացների կառուցման ուղղությամբ: Դասախոսները և բուհի վարչական կազմը կվերապատրաստվեն հեռավար կրթության տեխնոլոգիաների, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկությունների և առցանց հաղորդակցման կանոնների ոլորտում: Դրամաշնորհային ծրագրի համակարգող, տնտեսագիտության դոկտոր, Արմեն Ճուղուրյանը խոսեց հեռավար ուսուցման հարթակի կիրարկման ընթացքում տվյալների արխիվացման և պահպանման, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հեղինակային իրավունքին առնչվող որոշ հարցերի մասին: Նա կարևորեց նաև գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով հեռավար կրթություն իրականացնող այլ բուհերի հետ հանդիպումը, որը կնպաստի դրամաշնորհային ծրագրի հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...