Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

15.06.2018

Հունիսի 15-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում մեկնարկեց ընթացիկ մշտադիտարկումը բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող մուլտիմեդիոն լաբորատորիայի, հետազոտական լսարանների, էլեկտրոնային հարթակի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրված էր նախադպրոցական և տարրական մանկավարժության գծով ուսուցման որակը բարելավելու նպատակով ստեղծել նյութատեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն լաբորատորիա, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարաններ, մշակել էլեկտրոնային հարթակ՝ դրանց օգնությամբ իրականացնելով ՀՊՄՀ–ում նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով հարուստ մասնագետների պատրաստում նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում: Ծրագրի մեկնարկից մեկ ու կես տարի անց ներկաներն ամրագրեցին, որ ծրագրի շրջանակներում ձեռք բերված համակարգչային տեխնիկան, որոնց մատակարարումը իրականացվել է նախորդ մշտադիտարկման այցից հետո, տեղադրված էին համապատասխան լաբորատորիայում և լսարաններում: Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նախորդ փուլերում են իրականացվել բուհի կողմից հատկացված տարածքների կոսմետիկ վերանորոգումը բուհի ոչ գումարային ներդրմամբ և լաբորատորիայի ու լսարանային հատվածի կահավորումը: Դրամաշնորհային ծրագրի համակարգողը տեղեկացրեց, որ մուլտիմեդիոն լաբորատորիայի համար մշակված գործարկման հայեցակարգը և աշխատանքային կանոնակարգը հաստատման փուլում են:
ԿԾԿ ԾԻԳ-ի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը արձանագրեց մուլտիմեդիոն լաբորատորիայի և լսարանների համար անհրաժեշտ համակարգչային և այլ տեխնիկայի առկայությունն ու համապատասխանությունը, ինչպես նաև բուհի տեխնիկական մասնագետի և մյուս մասնակիցների հետ քննարկեց անհրաժեշտ համակարգչային ծրագրերի հետ կապված որոշ հարցեր :
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկեցին նաև ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակացույցը, դրամաշնորհային ծրագրով նախատեսված էլեկտրոնային կրթական հարթակի և էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութերի ստեղծմանն առնչվող որոշ հարցեր: ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ կրթական հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման գործընթացները տևեցին ավելի երկար, քան նախատեսված էր և այժմ ընթացքում է կազմակերպության ընտրության մրցութային գործընթացը, զուգահեռաբար կմեկնարկեն սերվերի և հարմարեցված ծրագրի գնման աշխատանքները, նախապատրաստվում են վերապատրասող խորհրդատուների ընտրության աշխատանքները: ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի համակարգողը փաստեց, որ մուլտիմեդիոն հետազոտական լսարանները և լաբորատորիան ծառայելու են թիմային նախագծեր, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն և օգտագործվելու են ամենօրյա հաճախականությամբ: Ներկայացվեց, որ լսարաններն արդեն իսկ ակտիվորեն օգտագործվում են ուսումնական գործընթացի տարբեր փուլերում և դրանք օգտագործող դասախոսներն ու ուսանողները գոհունակություն են հայտնում ստեղծված պայմաններից:
Ներկաները հուսով էին, որ առաջիկայում լաբորատորիան կներգրավվի բուհում իրականացվող հետազոտություններում և կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում, որը ՀՊՄՀ-ում ուսուցանվող եզակի մասնագիտություններից է, ուստի այս բուհում դրա որակի բարձրացումը առաջնահերթ նշանակություն ունի ողջ երկրի մասշտաբով:
 

Նորություններ

25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության... 24.03.2026 Մեկնարկում է ընտրված հաստատությունների տնօրենների և նորաստեղծ նախակրթարանների դաստիարակների վերապատրաստումները ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակում մարտի 25-ից մեկնարկելու է նորաստեղծ նախակրթարաններում ընդգրկված դաստիարակների և ընտրված հաստատությունների տնօրենների հեռավար եղանակով վերապատրաստումները: Հիշեցնենք, որ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հայտարարված մրցույթի արդյունքում պայմանագիր էր կնքել «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի հետ՝ նորաստեղծ... 23.03.2026 ԲՏՃՄ լաբորատորիաներ` հիմնական դպրոցներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի դպրոցները այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաները ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ›› վարկային ծրագրի...