Նորություններ
Ամփոփվում են հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները
15.05.2018
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը, համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը ավագ դպրոցների հիմնանորոգման ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում մայիս ամսվա առաջին տասնօրյակում իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում, ծանոթացան հինգ տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Այցի շրջանակներում ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Ներկաներն արձանագրեցին, որ ամփոփվում են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, խաղահրապարակների կառուցումը: Դպրոցներում ավարտին են մոտենում նաև ներքին հարդարման աշխատանքները, քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ փետրվար-մարտ ամիսներին արդեն ավարտին էին հասցվել դպրոցների տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման աշխատանքները: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ իրականացվել է շինարարության գրեթե 86%-ը և հինգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի աշնանը:














