Նորություններ

Սեմինար-քննարկում ՏՀՏ վերապատրաստողների մասնակցությամբ

14.05.2018

Մայիսի 10-ին Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՏՀՏ տեղական վերապատրաստողների մասնացությամբ: Սեմինարին ներկա էին 30 մասնագետներ Երևանից և մարզերից: Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսին վերոնշյալ 30 մասնագետները, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և կանադական հեղինակավոր «Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն» կազմակերպության միջև կնքված պայմանագրի շրջանակներում հաջողությամբ անցել էին վերապատրաստման դասընթացը և ստացել համապատասխան միջազգային վկայագրեր՝ հետագայում ՏՀՏ վերապատրաստումներ իրականացնելու նպատակով: Հիշեցնենք, որ 2017թվականին կրթության ոլորտում ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով այդ նույն պայմանագրի շրջանակներում «Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն» կազմակերպության կողմից իրականացվել էր նաև ՀՀ դպրոցների ուսուցիչների և վարչական աշխատողների շրջանում ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատում, ՏՀՏ վերապատրաստման յոթ մոդուլների մշակում, որոնց հիման վրա էլ նախատեսվում է մինչև «Կրթության բարելավում» ծրագրի ավարտը իրականացնել շուրջ Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 4000 ուսուցիչների և վարչական աշխատողների վերապատրաստում:
2018 թվականի հունիսից նախատեսվում է մեկնարկել հասցեական ՏՀՏ վերապատրաստումների առաջին փուլը մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում, որի արդյունքում կվերապատրաստվեն Երևանի և մարզերի դպրոցների շուրջ 500 ուսուցիչներ և վարչական աշխատողներ:
Առաջին փուլի կազմակերպչական և բովանդակային աշխատանքների քննարկման նպատակով իրականացված այս սեմինարի մասնակիցներին ողջունեց «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը՝ նշելով, որ ՏՀՏ գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայստանյան կրթական համակարգում, ինչն էլ անպայման կբարելավի ուսուցման որակը: Սեմինարի քննարկման առանցքում ՏՀՏ գործիքներն էին և դրանց կիրառումը դասավանդման գործընթացում: Մասնակիցները քննության առան նաև ՏՀՏ գործիքների կիրառման ձևերը ուսումնական հաստատությունների վարչարարության ընթացքում: Քննարկման արդունքում հստակեցվեց ՏՀՏ գործիքների այն ցանկը, որոնց միջոցով իրականացվելու են հասցեականացված վերապատրաստումները: Քննարկվեցին նաև առաջիկայում կազմակերպվելիք վերապատրաստումների հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր՝ դրանց արդյունավետ իրականացման լավագույն տարբերակը համատեղ որոշելու նպատակով:
Վերապատրաստումները շարունակական բնույթ կկրեն և վերապատրաստումներից հետո հետադարձ կապի ապահովումը, ուսուցիչների միջև համագործակցային աշխատաոճ սերմանելու հնարավորությունները կնպաստեն ուսուցման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառության շոշափելի առաջընթացին։
 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...