Նորություններ

Նախադպրոցական կրթության Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

03.05.2018

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2018 թվականին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են փետրվար ամսից՝ խթանման աշխատանքներով, որոնց հաջորդել է հայտերի ներկայացման փուլը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել 2018 թվականի մարտի 12-ը: Մինչև հաստատված վերջնաժամկետը հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր առմամբ 26 միկրոծրագրերի հայտեր Երևանից, Վայոց Ձորի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերից: Ապրիլ ամսվա ընթացքում իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի կողմից: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի այն հաստատություններ, որոնց կողմից ներկայացված հայտերը համապատասխանել են ծրագրի պահանջներին: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախագծերում: Շրջայցերին հաջորդել են հայտերի գնահատման և հաստատման փուլերը: Հաշվի առնելով գնահատման արդյունքները և համայնքների ներդրումների հնարավորությունները՝ 2018 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Երևանի 11, Լոռու մարզի 5, Վայոց Ձորի մարզի 4, Գեղարքունիքի 1 կրթական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա մայրաքաղաքում և վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը  հաստատվել է «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովի անդամների կողմից:
Այս ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի և Կրթության ազգային ինստիտուտի միջև ընթացել են քննարկումներ՝ վերջինիս կողմից ստեղծվող նախակրթարանների դաստիարակների վերապատրաստման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ այդմ, փոփոխությունների են ենթարկվել անհրաժեշտ ուսումնական նյութերն ու վերապատրաստման ծրագիրը՝ առավել համապատասխանեցնելով վերապատրաստվող դաստիարակների կարիքներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախակրթարանների հիմնական մասը ստեղծվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հենքի վրա:
Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը և հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...