Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրեր՝ ՀՀ Վայոց ձորի մարզում

23.02.2018

Փետրվարի 21-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Այցի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում խթանման աշխատանքների իրականացումն էր: Մասնավորապես, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ա. Ղազարյանի մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզի կրթական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի կրթության բաժնի համապատասխան աշխատակիցները և այլ շահագրգիռ անձինք: Հանդիպման ընթացքում «Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ղեկավար Ա. Խաչատրյանը ներկայացրեց նախադպրոցական կրթության բարեփոխումներին ուղղված միկրոծրագրերի մրցույթին մասնակցելու պայմանների և միկրոծրագրին դիմելու համար հայտի համապատասխան ձևերի մասին ընդհանուր տեղեկություններ: Հանդիպման ընթացքում Ա. Խաչատրյանը պարզաբանեց նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթն ու իրականացման փուլերը՝ մասնավորապես անդրադառնալով միկրոծրագրի կազմակերպման գործընթացին:
Անդրադարձ անելով դրամաշնորհային հայտին՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչը մանրամասն ներկայացրեց և պարզաբանեց հայտի լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Շեշտադրվեց, որ միկրոծրագրերի իրականացման նպատակն է ստեղծել հիմքեր ու բարենպաստ պայմաններ երեխայի ֆիզիկական, հոգեբանական և մտավոր զարգացման համար: Հանդիպումների ընթացքում ծավալվեցին քննարկումներ, հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ խթանման աշխատանքներին հաջորդելու է վերոնշյալ մարզի կրթական հաստատությունների կողմից միկրոծրագրերի իրականացման հայտերի ներկայացման, դրանց գնահատման, ընտրության և հաստատման, որից հետո՝ հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը: Ներկաները փաստեցին, որ հանդիպումը նպաստեց ոչ միայն դրամաշնորհային հայտերի մշակման ու ներկայացման պահանջների հստակեցմանը, այլև առաջիկայում նախադպրոցական միկրոծրագրերի իրականացման գործընթացը առավել համակարգված և գրագետ կազմակերպելուն:
 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...