Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ հավելյալ շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

25.01.2018

Հունվարի 25-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամը մեկնարկեց ընթացիկ մշտադիտարկումը բուհերում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Ներկաները ՀՊՄՀ ուսումնական հարցերով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում հիմնվող մուլտիմեդիոն լաբորատորիայի, հետազոտական լսարանների, Էլեկտրոնային հարթակի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ծրագրված էր ստեղծել նյութատեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն լաբորատորիա, երկու մուլտիմեդիոն հետազոտական լսարաններ, մշակել էլեկտրոնային հարթակ՝ դրանց օգնությամբ իրականացնելով ՀՊՄՀ–ում նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով հարուստ մասնագետների պատրաստում նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում: Մուլտիմեդիոն լաբորատորիայի և լսարանների ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Ծրագրի մեկնարկից մեկ տարի անց ներկաներն ամրագրեցին, որ բուհի կողմից հատկացված տարածքները կոսմետիկ վերանորոգվել են, հագեցվել անհրաժեշտ կահույքով: Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ իրականացվել է էլեկտրոնային հարթակի օգտատերերի կրթական կարիքների գնահատումը, իսկ մուլտիմեդիոն լաբորատորիայի գործարկման հայեցակարգի և աշխատանքային կանոնակարգի մշակման աշխատանքները ամփոփման փուլում են:
ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, ծրագրի համակարգող Քրիստինա Ծատուրյանը փաստեց, որ մուլտիմեդիոն հետազոտական լսարանները և լաբորատորիան ծառայելու են հետազոտություններ, թիմային նախագծեր, էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր պատրաստելուն: Մուլտիմեդիոն լաբորատորիան և լսարանները հագեցած են լինելու անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով և ծրագրերով՝ կրթական էլեկտրոնային ռեսուրսներ մշակելու համար: Բուհն այժմ ամփոփում է կրթական հարթակի տեխնիկական առաջադրանքի մշակման գործընթացնը: Այցի ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ին ՀՊՄՀ դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող խորհրդատու Արշակ Ղազարյանը բուհի տեխնիկական մասնագետի և մյուս մասնակիցների հետ քննարկեց էլեկտրոնային հարթակի հնարավորությունները: ԾԻԳ-ի խորհրդատուն անդրադարձավ հարթակի տեղադրման և գործարկման, դրա տեղեկատվական բազայի օգտագործման առանձնահատկություններին, քննարկեց օպերացիոն համակարգերի, տվյալների արխիվացմանը և պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդատուն բարձրացրեց նաև էլեկտրոնային գրադարանի ձևաչափի, որոնման համակարգի, գրքերի թվայնացմանն ու հեղինակային իրավունքին առնչվող խնդիրները:
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ բուհում մեկնարկել է գրքերի թվայնացման գործընթացը: Բուհի կողմից կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի արդյունքում ստեղծվում են էլեկտրոնային ուսումնաօժանդակ նյութեր և մշակվում են համապատասխան վարժանքներ: Ծրագրի համակարգող Քրիստինա Ծատուրյանը հավաստիացրեց, որ ընթացքում է ՏՀՏ կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստման մոդուլների մշակումը  և ծրագրի շրջանակներում  նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ:Հանդիպման ավարտին ՀՊՄՀ ուսումնական հարցերով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մ. Մելիք-Բախշյանը հույս հայտնեց, որ առաջիկայում այս լաբորատորիան կներգրավվի բուհում իրականացվող հետազոտություններում և կնպաստի բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերի պատրաստմանը:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...