Նորություններ

Հայաստանում հեռավար կրթությունն արդեն իրականություն է

18.12.2017

Դեկեմբերի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Գործարար վարչարարություն» համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի եզրափակիչ համաժողովը՝ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> ծրագրի շրջանակներում: Ծրագրի մեկնարկը տրվել է երկու տարի առաջ, և այսօր արդեն մասնակիցներն ամփոփում են կատարված աշխատանքը, խոսում դժվարությունների և ձեռքբերումների մասին: Դրամաշնորհային ծրագրի եզրափակիչ համաժողովի օրակարգում համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի իրականացման ընթացքի և հեռավար կրթության առանձնահատկությունների ներկայացումն էր: Համաժողովին մասնակցում էին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, ՀՀ ՊԿԱ-ի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, ներկայացուցիչներ այլ բուհերից, կրթության ոլորտի կազմակերպություններից: Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Ա. Լոքյանը: Նա նշեց. <<Այսօր բարձրագույն կրթությունը, պահպանելով կրթության ավանդական սկզբունքները, պետք է բաց լինի նաև նորարարությունների համար, որպեսզի համաքայլ ընթանա արագ փոփոխվող աշխարհի գործընթացներին: Ծրագրի իրականացմամբ մենք մեկ քայլ առաջ ենք կատարում բարձրագույն կրթության ոլորտում>>: Ռեկտորը հավելեց. <<Սա Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում հեռավար կրթություն իրականացնելու առաջին փորձն է, ինչը չափազանց պատասխանատու է>>:
ՀՀ ՊԿԱ ռեկտորի խոսքով. <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աջակցության և երկու բուհերի արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր ունենք արդիական հեռավար մագիստրոսական ծրագիր:
Նշենք, որ<<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի դասընթացները մեկնարկել են սույն թվականի հոկտեմբերից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը, անդրադառնալով հեռավար կրթության առանձնահատկություններին, նշեց. << Այս փորձը ուսանելի է հեռավար կրթություն իրականացնող բոլոր բուհերի համար>>: Նա հավելեց. «Հեռավար ուսուցումը, մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը >>:
<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի դրամաշնորհի համակարգող Ա. Հովսեփյանը, շնորհավորելով համաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բուհերի ռեկտորներին համատեղ աշխատանքի համար և հաջող ընթացք մաղթեց ծրագրին:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը խոսեց ծրագրի շրջանակում իրականացված քայլերի մասին՝ կարևորելով մասնավորապես երկու բուհերի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև հեռավար կրթության զարգացման հուշագրի կնքումը և երկու կրթօջախների միջև համատեղ հեռավար մագիստրոսական ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը անդրադարձավ ՆՄՀ շրջանակներում <<Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ>> դրամաշնորհային ծրագրի արդյունքներին: Նա ներկայացրեց ուսումնառության ընթացքում ուսանողների նույնականացման հնարավորությունները, որոնք ապահովում են ուսանողի կողմից մուտքագրված տվյալների ճշմարտացիությունը: Նա խոսեց նաև պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և մագիստրոսական ծրագրի 26 առարկայական դասընթացների կազմման ընթացքի մասին: Նա նշեց, որ այս ծրագիրը միանշանակ արդյունավետ է, սակայն միաժամանակ այն աշխատատար է թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար:
ՀՀ ՊԿԱ իրավաբան Գայանե Հովհաննիսյանի զեկուցման առանցքում հեռավար կրթության իրականացման իրավական կարգավորումն էր և ծրագրի շրջանակներում մշակված նորմատիվ իրավական փաստաթղթերի ներկայացումը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի բարձրագույն կրթության տարածքում հեռավար կրթության զարգացման համար: Հավելենք, որ եզրափակիչ համաժողովի ընթացքում 2 բուհերի դասախոսները ներկայացրեցին իրենց կողմից մշակված «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի հեռավար ուսուցման ուսումնական պլանը` 26 առարկայական ծրագրերով:

 

Նորություններ

26.05.2026 ՀՀ Շիրակի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ընթանում են վերանորոգման աշխատանքներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիսի վերջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի և Կարմրավանի համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական... 22.05.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Մայիսի 21-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք... 20.05.2026 Վերանորոգման աշխատանքները ամփոփվել են ՀՀ Վայոց ձորի միջնակարգ դպրոցներում ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մայիս ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի Հերմոնի, Արտավանի և Բարձրունու միջնակարգ դպրոցներում: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ կրթական...