Նորություններ

Երեք նոր նախակրթարան ՀՀ Գեղարքունիքի մարզում

04.12.2017

Դեկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Մարտունի և Ակունք համայնքների կրթական հաստատություններում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատությունների միջև սույն թվականի հուլիսի 19-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման, ապա գույքով և անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով համալրման աշխատանքները: Մեկնարկից 4 ամիս անց միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել: Հարկ է նշել, որ երեք նոր նախակրթարաններն էլ ստեղծվել են մարզի բնակչության կողմից դրա անհրաժեշտության բարձրացման հետևանքում՝ ելնելով նախադպրոցական կրթության ընդլայնման կարիքից և ի սկզբանե նախատեսված չլինելով, կյանքի են կոչվել 2017 թվականի միկրոծրագրերի իրականացման ընթացքում կատարված ֆինանսական միջոցների խնայողությունների հաշվին: Իրականացված ծրագրերի պոտենցիալ շահառուները կազմում են շուրջ 16000 հոգի՝ հաշվի առնելով համայնքների բնակչությունը: Ուստի զարմանալի չէ, որ, կարևորելով ծրագրերը, նախակրթարանների բացմանը ներկա էին Մարտունի քաղաքի քաղաքապետ Ա. Ավետիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթության վարչության պետ Գ. Բադալյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Գեղարքունիքի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Խ. Ղազարյանի խոսքով` նախակրթարանի բացումը շատ սպասված իրադարձություն էր և՝ քաղաքի, և՝ կրթօջախի համար: Տնօրենը կարևորեց դպրոցներում իրականացված նմանատիպ ծրագրերի նշանակությունը սաների հետագա կրթության և դաստիարակության գործում` վստահեցնելով, որ այդ պայմաններում ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը կբարձրանան: Դաստիարակները և համայնքների բնակիչները նույնպես կիսում էին իրենց սաների ոգևորությունը: Նրանք կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:

 

Նորություններ

20.02.2026 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում Փետրվարի 18-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր:ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները շրջել են շինհրապարակով, քննարկել նախագծային և շինարարական աշխատանքներին վերաբերող մի... 18.02.2026 Աշխատանքային այց Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում Փետրվարի 17-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Սոս Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական... 11.02.2026 Աշխատանքային այց Երևանի թիվ 139 ավագ դպրոցում Փետրվարի 10-ին «Կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Երևանի թիվ 139 ավագ դպրոցում: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում ամփոփվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի...